Ժողովուրդը հստակ է տեսնում՝ այսպես այլևս հնարավոր չէ․ տնտեսությունը վերածվել է բուտաֆորիայի, առաջին անհրաժեշտության ապրանքները թանկանում են, մարդիկ արտագաղթում են, բնակչության թիվը նվազում է, մարդն իր տան մեջ իրեն անվտանգ չի զգում:
Մենք պետք է փոխենք այս ընթացքը։
Ո՛չ միայն խոսենք խնդիրներից, այլ գործենք՝ համակարգված, պատասխանատու, հետևողական պետական մոտեցմամբ։
Պետությունը պետք է ծառայի իր քաղաքացուն և ո՛չ իշխանությանը։ Հիմա քաղաքացին պետության նման պատանդ է:
Մենք չենք կարող լռել, չենք կարող համաձայնել երկրի հոշոտմանը և մեր ժողովրդին սեփական վախերի ու իշխանական ձախորդությունների մեջ պատանդառմանը։ Հայ ժողովուրդն իրավունք ունի ապրելու արժանապատիվ և զարգացած երկրում, ո՛չ թե միջազգային սիրախաղերի և սեփական տգետ իշխանավորների իշխանամոլության ու որկրամոլության պատճառով զոհաբերվող տարածքում։
Արա Պողոսյան